News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել Սիրիայում ռազմական գործողությանը՝ ուղղված քիմիական զենքի դեմ, հայտնում է WAM էմիրաթյան լրատվական գործակալությունը:

«ԱՄԷ-ն խոր մտահոգություն է հայտնում Սիրիայում իրավիճակի լարմամբ եւ դատապարտում խաղաղ քաղաքացիների դեմ քիմիական զենքի օգտագործումը: ԱՄԷ-ն նաեւ աջակցություն է հայտնում միջազգային բոլոր միջոցառումներին՝ ուղղված աշխարհում արգելված այդ զենքի վերացմանը»,- նշված է ԱՄԷ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ ԱՄԷ-ն շեշտադրում է կատարում հակամարտության գոտում ահաբեկիչների ձեռքին այս զենքի հայտնվելը կանխելու անհրաժեշտության վրա:

«Այս համատեքստում ԱՄԷ-ն նաեւ աջակցություն է հայտնում ռազմական գործողություններին, որոնք ուղղված էին արգելված զենքի եւ Սիրիայում դրա օբյեկտների դեմ»,- նշել է գործակալությունը:

ԱՄԷ-ի կարծիքով՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հիմքը պետք է լինի ՄԱԿ ԱԽ բանաձեւերի եւ Ժնեւի Կոնվենցիայի հիման վրա քաղքական լուծումը:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ