News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուիլյամսոնը Sunday Times պարբերականի սեփական սյունակում գրել է, որ ռազմական գործողությունը մշտապես վերջին միջոցն է, եւ դրա մասին որոշումը հեշտ չի ընդունվել, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Անկասկած է, որ մեզ համար առաջնահերթ է Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելը Կրեմլի՝ նրա հիմնական հենարանի կողմից, որպեսզի սիրիական ռեժիմը դադարեցնի քիմիական զենքի կիառումը»,- կարծում է Բրիտանիայի պաշտպանության նախարարը:

Ուիլյամսոնի խոսքով՝ Լոնդոնը եւ Վաշինգթոնը պնդում են Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումը եւ Կրեմլին կոչ են անում լինել այդ գործընթացի մասը, այլ ոչ թե խնդիրներ ստեղծել: «Սակայն Մոսկվան վետո է դրել ԱՄԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա՝ Դումայում իրադարձությունների անկախ հետաքննություն կազմակերպելու կոչով»,- կարծում է նա:

«Մենք չենք կարող պարզապես հետեւել, թե Ասադն ինչպես է քամահրում Սիրիայում անմեղ մարդկանց կյանքերը: Եվ մեր ազգային շահերի մեջ չի մտնում թույլ տալ, որ նորմ դառնա սարսափելի զենքի կիրառումը, ինչպես դա, օրինակ, տեղի ունեցավ Սոլսբերիում»,- նշել է բրիտանացի նախարարը:

Ուիլյամսոնն ընդգծել է, որ Սիրիայում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի համատեղ գործողությունը սահմանափակող բնույթ է կրել: «Խոսքը քաղաքացիական պատերազմին միջամտության, ռեժիմի փոփոխության կամ Սիրիայում իր խնդիրների կատարմանը Ռուսաստանին խանգարելու փորձերի մասին չէ»,- նշել է նա:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ