News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե Սիրիան հայտարարագրի քիմիական զենքի մնացած պաշարները, կարող է խուսափել կրկնակի հրթիռային հարվածներից: Այս մասին Fox News-ի հետ զրույցում նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

«Սիրիական ռեժիմը կարող է մի քանի քայլ կատարել: Առաջին՝ կարող է հայտարարագրել իր մոտ մնացած քիմիական զենքի եւ այս ծրագրին առնչվող բոլոր պաշարները»,- ասել է Նոյերթը: Նրա խոսքով՝ հրթիռային հարվածներից հետո Դամասկոսը կարող է քիմիական զենքի հանդեպ իր վերաբերմունքը փոխել, եւ հույս է հայտնել, որ այդպես էլ կլինի: Այդ դեպքում Նոյերթը խոստացել է, որ ԱՄՆ-ն Սիրիային կօգնի մտնել Ժնեւի խաղաղ գործընթացի մեջ եւ հասնել հիմա հեռու թվացող  այն փուլին, երբ կարող են բանակցություններ անցկացնել եւ սկսել երկրի վերականգնման փուլը:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ