News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատերազմի հետեւանքով Սիրիայի տնտեսությունը վերականգնելու համար կպահանջվի 10-15 տարի եւ  ոչ պակաս 400 մլրդ դոլարի ներդրումներ: Այս մասին ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ենթակառուցվածքների վերականգնումը կարեւոր թեմա է, դա կարժենա 400 մլրդ դոլարից ոչ պակաս, դրա համար կպահանջվի 10-15 տարի»,- ասել է Ասադը Սիրիայի խորհրդարանի հետ կապերի Պետդումայի խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինի հետ հանդիպման ժամանակ:

Դրանից զատ, Ասադը բարձր է գնահատել ԽՍՀՄ-ում արտադրված զենքի որակը, որի օգնությամբ Սիրիայի բանակը փորձել է հակադարձել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածը: «Երեկ մենք տեսանք ամերիկյան ագրեսիան: Եվ մենք կարողացանք հակադարձել 70-ական թվականների արտադրության խորհրդային հրթիռներով: 90-ական թվականների ամերիկյան ֆիլմերում ցուցադրում են, որ ռուսական զենքը «հետ է մնում»: Իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ով է իսկապես հետ մնում»,- Սաբլինը մեջբերել է Ասադի բառերը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ