News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեկ կուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Այս մասին System of a Down խմբի երգիչ, աշխարհահռչակ  Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանում «Մերժի՛ր Սերժին, քայլ արա» բողոքի ակցիաներին: Նա նշել է, որ խորհրդարանական ընտրություններին եղել է Հայաստանում Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի հետ՝ որպես դիտորդ եւ հավելել է, որ մարդիկ քսան դոլարով վաճառել էին իրենց ձայները:

«Մեկ կուսակցական համակարգը վտանգում է խորհրդարանական ժողովրդավարությանը նոր Սահմանադրությամբ: Պուտին-Մեդվեդեւի երաժշտական աթոռների սցենարի ձևով տեսնում ենք, որ  նախկին նախագահը (նորը վերջերս խորհրդարանի կողմից է նշանակվել) փոխել է իր մտքերը եւ որոշել է վերցնել վարչապետի նորաստեղծ պաշտոնը՝ նույն իշխանությունների հետ:Նա ազգային անվտանգության խնդիրների պատճառն է եղել, բայց մի քիչ անհավատալի է, որ նա հանրապետականների կողմից ներկայացվում է որպես հայր: Հիմա բողոքի ցույցերը տեղի են ունենում խորհրդարանում մնացած միակ իրական ընդդիմադիր կուսակցության՝ «Ելք» դաշինքի կողմից:

Նրանք կոչ են անում փողոցային բողոքների դիմել: Ես գնահատում եմ, որ բողոքները խաղաղ են, քանի որ այս փրկված Հանրապետությունը չի կարող այլևս արյունահեղություն թույլ տալ: Այս երկիրը չի կարող իրագործել իր լիակատար ներուժը, քանի դեռ քաղաքացիները զանգվածային աշխատանքային գործադուլներով իրենց իրավունքներն ու արժանապատվությունը չպահպանեն, ինչպիսին էր Ղարաբաղյան պատերազմի նախօրեին:

Քաղաքացիական անհնազանդությունը նման է կախարդանքի, երբ բավականաչափ մարդիկ են մասնակցում: Դա պատմության ամենահզոր զենքերից մեկն է:

Իմ սիրտը եւ սերը ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր պայքարում են բարգավաճ ապագայի համար»,- գրել է Սերժ Թանկյանը իր էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ