News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արայիկ Խանդոյանի նկատմամբ  հետապնդում է իրականացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ խանդոյանի պաշտպան արա Ղարագյոզյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Արայիկ Խանդոյանին ցանկացել են սպանել:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 2-3 շաբաթ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Նուբարաշենում ներքին խոսակցություն է շրջանառվում, որ այդ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն տվել է ղեկավարությունը՝ Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով: Նույն խոսակցության համաձայն, այդ կալանավորը կապ ունի Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ»:

Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ մամուլում տարածված այս տեղեկատվությունը արդեն հիմք է դատախազության համար քրեական գործ հարուցելու համար, սակայն, դատախազությունը անգործություն է դրսեւորում:

«Սա առաջին դեպքը չի, ինչպես գիտենք դատարանի նկուղում էլ մի անգամ ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին, սա էլ երկրոդ դեպքն է, որ բարձրաստիճան պաշտոնատար ոստիկանի կողմից սպանության պատվերի մասին ենք տեղեկանում»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ հայտարարությունը շատ լուրջ մտահոգության տեղիք  է տալիս, քանի որ այն համապատասխանում է իրականությանը:

Տպել
Ամենաշատ