News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հռոմում 88 տարեկանում մահացել է իտալացի ռեժիսոր եւ սցենարիստ Վիտորիո Տավիանին, հայտնում է ANSA-ն:

Այս մասին ասել է նրա դուստրերից մեկը:

Նա հստակեցրել է, որ հոր կամքի համաձայն՝ ընտանիքը հրապարակային հուղարկավորություն կանցկացնի, իսկ Տավիանիի մարմինը կդիակիզվի:

Վիտորի Տավիանին իր բոլոր կինոնկարները նկարահանել է կրտսեր եղբոր՝ Պաոլոյի հետ:

Տավիանի եղբայրներն իրենց առաջին լուրջ աշխատանքը թողարկել են 1962 թվականին: Նրանց հաջորդ ժապավեններին սպասում էին Բեռլինի, Կաննի, Վենետիկի եւ Մոսկվայի կինոփառատոների մրցանակները: 2007 թվականին Վիտորիո եւ Պաոլո Տավիանիները նկարահանել են  «Արտույտների ագարակը» պատմական դրաման:

Հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելիս հեղինակներն ասել են. «Այս ֆիլմի ստեղծմանը մեզ դրդեց մեղքի զգացումը: Երեք տարի առաջ, գրեթե պատահաբար մենք տեղեկացանք հայ ժողովրդի ողբերգության մասին… {…} 1915 թվականին տղամարդկանց, կանանց, երեխաների զանգվածային սպանություններ, եւ այս ամենը հանուն Մեծ Թուրքիայի: Այդ ժամանակներից տասնամյակներ են անցել, սակայն հայրեն այդպես էլ արդարության չեն հասել, իսկ մենք՝ մեզ նման միլոնավորները նույնիսկ այդ մասին չէինք կասկածում: {…}

Մենք մեզ բռնեցինք կինեմատոգրաֆին այն բանի մեջ ներգրավելու մտքի վրա, որը կարելի է անվանել մեր ժամանակների ամենամռայլ ողբերգությունը՝ իրար հետ կողք կողքի ապրող եղբայրական ժողովուրդների, էթնիկ խմբերի զանգվածային սպանություններ, այստեղ Սերբիայում, Կոսովոյում, որոնցից մեզ բաժանում է ընդամենը մի փոքրիկլ ջրատարածք, ինչպես նաեւ Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում: {…} Մեզ հետաքրքիր էր հետեւել կոնկրետ հերոսների յուրահատուկ ճակատագրին, որոնք հետո պրոյեկտվել են զանգվածային հավաքական երեւույթի, որը բացահայտել է այսօրվա ցեղասպանության ամբողջ սարսափը, իսկ արմատներով անցյալ է գնացել: {…}

Մենք կարծում ենք, որ Թուրքիայի Հանարպետությանն անհրաժեշտ է մտնել Եվրոպական միություն, բայց մենք նաեւ համոզված ենք, որ նա պետք է հրապարակայնորեն ճանաչի հայկական ողբերգությանն առնչվող պատմական ճշմարտությունը՝ այնպես, ինչպես Գերմանիան եւ Իտալիան ժամանակին հաշտվեցին իրենց քրեական անցյալի հետ»:

«Արտույտների ագարակը» նկարահանվել է Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա: Անտոնիան, որը հայկական ծագմամբ իտալուհի է, պատմել է իր ընտանիքի պատմությունը, որը ցեղասպանության է ենթարկվել: «Արտույտների ագարակը» ֆիլմ-ապաշխարանք է, պատմական արդարության հասնելու փորձ, քանի որ Թուրքիան մինչեւ հիմա հայ ժողովրդի առջեւ իր մեղքը չի ընդունում:

Նշենք, որ Տավիանի եղբայրները կինեմատոգրաֆ են եկել 1952 թվականին՝ մասնակցելով «Մրցակցություն» ֆիլմի աշխատանքին: Ավելի ուշ Վալենտինո Օրսինիի հետ մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր են նկարահանել:

1977 թվականին «Հայր տերը» ստացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ