News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունաստանում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը շարունակում է իր գործունեությունը այդ կարգավիճակում։ Այդ մասին NEWS.am-ի het զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները։

«Եթե լինեն փոփոխություններ, հանրությանն այդ մասին կտեղեկացվի»,- նշել է Բալայանը։

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե Ֆադեյ Չարչօղլյանը առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:

Նշենք, որ Ֆադեյ Չարչօղլյանը եղել է նաեւ 2-րդ եւ 3-րդ նախագահների արարողակարգի պետը՝ 2005-2010թթ․, երկար տարիներ աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, եղել է հյուպատոս Եգիպտոսում, դեսպան՝ Քուվեյթում, Օմանում, իսկ 2016-ից Հունաստանում է: Ֆադեյ Չարչօղլյանը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է, ՀՀ գլխավոր բժշկական գենետիկ Թամարա Սարգսյանի որդին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ