News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բարսելոնում կիրակի ընթանում են կատալոնացի քաղաքական գործիչների աջակցության ցույցեր: Քաղաքային իրավապահների տվյալներով՝ ակցիային, որը սկսվել է տեղական ժամանակով մոտ 12:50-ին, մասնակցում է մոտ 315 հազար մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանրահավաքին միացել են շրջանային խորհրդարանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների ու միությունների համախոհներ, որոնք աջակցում են պիրենեյան թագավորության կազմից ինքնավարության դուրս գալուն: Ցույցի օրը համընկել է Ազգային կատալոնական ասամբլեայի կազմակերպության առաջնորդ Ժորդի Սանչեսի կալանավորման կես տարուն, որի թեկնածությունն առաջադրվել էր Կատոլոնիայի վարչապետի պաշտոնում:

Ակցիայի որոշ մասնակիցներ իրենց հետ «էստելադա» են բերել՝ կատալոնական հողերի ոչ պաշտոնական դրոշը, որը անկախության կողմնակիցների խորհրդանիշն է: Հանրահավաքի մասնակիցները հանդես են գալիս բանտում պահվող քաղաքական գործիչների ազատության եւ իրավունքների պահպանման օգտին, ինչպես նաեւ վանկարկում են Իսպանիայից փախած  շրջանի կառավարության նախկին անդամների եւ նախկին պատգամավորների աջակցության կարգախոսներ: «Մենք ցանկանում ենք ձեզ տանը տեսնել»,- նշված է հանրահավաքի մասնակիցների պաստառներից մեկի վրա:

Ներկայումս Իսպանիայի Գոերագույն դատարանի որոշմամբ բանտարկված են մի քանի կատալոնացի քաղաքական գործիչներ: Անկախության մի շարք կողմնակիցներ, այդ թվում ինքնավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը գտնվում են թագավորության սահմաններից դուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ