News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ավստրալիայում ձկնորսը մահացած շնաձկանը կեսարյան հատում է արել եւ փրկել է նրա 98 ձագին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Անսովոր միջադեպի տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում: Տեսնելով, որ շնաձկան որովայնը շարժվում է, 46-ամյա Մեթյուն բացվածք է արել եւ տեսել է ձագերին:

«Ես բնազդաբար էի գործում: Նախկինում ես նման բան չէի արել: Բայց ձկնորսությամբ վաղուց եմ զբաղվում, ուստի հասկացա, որ փոքրիկ շնաձկներին որքան հնարավոր է շուտ հանել է պետք», - նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Մեթյուն չէր սպասում, որ ձագերն այդքան շատ կլինեն: Հաջող «վիրահատությունից հետո» տղամարդը շնաձկներին ջրի մեջ է բաց թողել, իսկ մայր շնաձկան միսը՝ կերել իր ընտանիքի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ