News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ին ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, ոչինչ չի վնասվել, այս պահին ամեն ինչ հանգիստ է»,- հայտնեց նա:

Նա նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Այժմ ավտոմեքենաները երթեւեկում են շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ