News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մեր պայքարի նպատակներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է»։ Այդ մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մարդիկ մտածում են, որ մենք Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Անդրիաս Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այդ մեր ընկերները բանտում են հայտնվել Սերժ Սարգսյանի ստահոդ պետության ստահոդ դատարանների ստաոդ վճիռների արդյունքում։

Եւ մեր պայքարի նպատակներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է»,- ասել է Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, 2018թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի ֆորմալ նախագահական ժամկետն ավարտվել է։ «Ինչո՞ւ ֆորմալ, որովհետեւ ես Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանում չեմ ճանաչել։ Նրա ժամկետն ավարտվել է եւ նա այսօր Հայաստանում չունի որեւէ պաշտոն։ Ավելին, նա այսօր ոստիկանության, ԱԱԾ-ի համար գերագույն գլխավոր հրամանատար չէ։ Եւ այս պայմաններում իր պարտավորությունների պայմաններում երեկ ՀՀԿ հանրապետական խորհուրդը նրան առաջադրել է վարչապետի թեկնածու։ Հանրապետականները լինգվիստիկ փորձաքննության են ենթարկել, ասում են՝ ինքը չի հավակնում, խորհուրդն է որոշում։ Ուրեմն, պրոցեդուրայի համաձայն, վարչապետի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է թուղթ, որ նա համաձայն է։ Իսկ նման թուղթ չի ստորագրել։ Եթե նման թուղթ հայտնվի, նա կհայտնվի պաշոնական ստախոսի դերում»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, պրոբլեմը լեզվական խնդիրների մեջ չէ։ «Հայաստանի պատմության մեջ տեղի է ունենում աննախադեպ իրադարձություն։ Առաջին անգամ նույն մարդը երրորդ անգամ լինում է երկրի գլխավոր պաշտոնում։ Եթե Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ, նա նստելու է նույն կաբինետում, նույն հասցեում։ Եւ միակ բանը, որ փոխվելու է, դռան վրայի ցուցանակն է լինելու։ Բայց պրոբլեմը այն է, որ երրորդ անգամը նույնիսկ վերջին ժամկետը։ Վերանում է սահմանադրական արգելքը, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ անգամ առաջադրվելու համար։ Այս գործընթացը Հայաստանի ադրբեջանացում անունն ենք տվել։ Սերժ Սարգսյանը փոխում է երկրի էությունը»,- նկատել է Փաշինյանը։

Տպել
Ամենաշատ