News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ որ մարդիկ խախտում է օրենքները պիտի պատժվեն դրա համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների Հանրային ռադիոյի շենքը գրավելուն:

«Ամեն ինչ իր բնականոն հունով է ընթանում, երբ որ մարդիկ խախտում է օրենքները պիտի պատժվեն դրա համար, եթե չեն խախտում, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Ես իրավաբան չեմ, բայց եթե հանցակազմ չլինի, որեւէ բան չի լինի, իսկ եթե կլինի պատասխանատվության կենթարկվեն», -ասաց նա:

Պատգամավորի կարծիքով քաղաքական գործիչները արտահայտում են ժողովրդի որոշակի շերտի պահանջները, իսկ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման դեպքում ակնհայտ դարձավ, որ նրան հետեւողների բավական փոքրաթիվ են. «Ակնկալիքները, որի մասին խոսում էին հավաքի կազմակերպիչները, բնականաբար չեն արդարանում եւ դա խոսում է այն մասին, որ այդ շերտը, որն ունի այդ պահանջմունքը, բավականին փոքր է»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը հավելեց, որ ԱԺ շենքը շրջափակելը, ինչի մասին իր ելույթներում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հակաօրինական գործողություն է:

«Որեւէ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակել եւ երկրորդը պատգամավորները ժողովրդի կողմից պատվիրակված լիազորություններ ունեն, իսկ  լիազորություններից մեկը նիստերին մասնակցելն է եւ դրան խոչընդոտելը նույնպես օրենքից դուրս բան է», -ասաց Գագիկ Մինասյանը:

Նշենք, որ ապրիլի14-ին Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ միասին մտել էր Հանրային ռադիոյի շենք եւ ուղիղ եթեր պահանջել, սակայն նրան հրաժարվել էին ուղիղ եթեր տրամադրել, ապա քիչ անց շենքում լույսերն էին անջատել: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ ապրիլի 17-ին իր կողմնակիցների հետ շրջափակելու է ԱԺ շենքը, որպեսզի թույլ րտա պատգամավորների մուտքը շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ