News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան հույս ունի ստանալ Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւին: Այս մասին կիրակի օրը Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մենք կսպասենք, որպեսզի Ռուսաստանը վերադառնա համախոհների միջազգային շրջապատ եւ օգնի մեզ լուծել այս հակամարտությունը», - ասել է Փիրսը: «Հույս ունեմ, որ Սիրիայի վերաբերյալ բանաձեւերի նախագծի քննարկման հետագա փուլերից մեկում Ռուսաստանը կվերադառնա եւ կօգնի մեզ լուծել այս ճգնաժամը», - ասել է Փիրսը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանից կառուցողական ներդրում է ակնկալում Ռուսաստանից Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանն ուղղված ջանքերին: «Ռուսաստանը բարդ գործընկեր է դարձել, վերջերս էլ ավելի դժվար է դարձել, սակայն մենք ուզում ենք շարունակել երկխոսությունը նրա հետ»,- ասել է նախարարը:

«Դուր է գալիս դա մեզ, թե՝ ոչ, սակայն առանց Ռուսաստանի մենք չենք կարող լուծել սիրիական կոնֆլիկտը, ուստի ՌԴ-ն պետք է մասնակցի այդ լուծման որոնմանը», - ասել է նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ