News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երկժամյա հարցազրույցը սկսել է  Սիրիային ուղղված հարվածներից: Շնորհակալություն հայտնելով զինվորականներին ճշգրիտ հարվածի համար, որոնք անհարկի կորուստների չեն հանգեցրել՝ նա համաձայնել է Ռուսաստանի՝ որպես սիրիական ռեժիմի համախոհի դերի հետ, հայտնում է «Կոմերսանտ.ռու»-ն:

«Նախեւառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր զինվորներին եւ մեր բանակին: Օպերացիան իրականացվել է փայլուն կերպով ... Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, քանի որ դա արվել է պրոֆեսիոնալ կերպով ... չէ որ գործարկվել էին ծովային եւ օդային ուժերը, եւ մենք ուղիղ կապի մեջ էինք մեր դաշնակիցների հետ», - ասել է Մակրոնը BFMTV-ին տված հարցազրույցում:

Մակրոնն ընդգծել է, որ «Ֆրանսիան Բաշար Ասադի դեմ պատերազմ չի հայտարարել, սակայն ռեժիմին եւ նրա դաշնակիցներին՝ Ռուսաստանին եւ Իրանին, ցույց է տվել, որ Ֆրանսիան ու իր դաշնակիցները, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ն, պատրաստ են գործել: Նախագահը բացատրել է, որ հակառակ կողմը թուլությունը չի հարգում եւ միայն ուժի փաստարկներն է հասկանում:

Նա հավելել է, որ Սիրիայում օպերացիայի ընթացքում արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներից, եւ դա կարելի է ռազմական հաջողություն համարել:

Նախագահը նաեւ հայտնել է, որ Փարիզը ֆրանսիական հետախուզության եւ դաշնակից երկրների հետախուզության միջոցով քլորի՝ որպես քիմիական զենքի օգտագործման ապացույցներ է գտել եւ պարզել է, որ թունավոր գազը կարող էր օգտագործված լինել Սիրիայի իշխանությունների կողմից: «Եվ հենց այդ պատճառով էլ մենք որոշեցինք Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետ որոշեցինք իրականացնել այս օպերացիան»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ