News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոնտենեգրո նախկին վարչապետ, նախկին նախագահ եւ սոցիալիստների իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչի շտաբը հայտարարել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում նրա հաղթանակի մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միլո Ջուկանովիչը Մոնտենեգրոյի նոր նախագահն է, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի: Քվեաթերթիկների 70 տոկոսի մշակումից հետո նա հավաքել է ձայների ավելի քան 54 տոկոսը, եւ հիմքեր չկան համարելու, որ տվյալները փոխվելու են: Մեր նախագահը շուտով կդիմի քաղաքացիներին»,- հայտարարել է Ջուկանովիչի շտաբի ղեկավար Միլոշ Նիկոլիչը: Հաղթանակը հաստատում են նաեւ մոնիտորինգային գործակալությունները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ