News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

SpaceX-ի եւ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ արձակելուց հետո հրթիռի երկրորդ աստիճանը կարելի է պահպանել երեկույթների համար նախատեսված վիթխարի փուչիկի օգնությամբ: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՌԲԿ-ն:

 

«Սա կարող է խելահեղություն թվալ, սակայն SpaceX-ը կփորձի երկրորդ աստիճանը ուղեծրային արգությունից վերադարձնել՝ օգտագործելով  երեկույթների վիթխարի փուչիկը»,- նշել է նա:

SpaceX-ի Falcon 9-ի անհաջող արձակումը Dragon տիեզերանավով, որը ՄՏԿ էր տեղափոխում 2,6 տոննա բեռ, տեղի էր ունեցել ապրիլի 2-ին: Ընկերությունը հայտնի  է արագացման բլոկների վերադարձման եւ օվկիանոսի լողացող անօդաչու պլատֆորմների վրա վայրէջքի տեխնոլոգիայի մշակմամբ, որ դրանք այնուհետեւ կրկնակի օգտագործվեն, ինչը հետագայում բազմակի կկրճատի արձակման ինքնաժեքը: Մինչդեռ Մասկի ընկերությանը դեռեւս չի հաջողվում կանոնավորապես պահպանել բոլոր արագացման բլոկները. այսպես՝ փետրվարին փորձարկվող գերծանր Falcon Heavy հրթիռի կենտրոնական արագացուցիչը ջախջախվել էր Ատլանտյան օվկիանոսում՝ չհայտնվելով լողացող պլատֆորմի վրա: Այն պատճառով, որ գործել էր շարժիչներից միայն մեկը, արագացուցիչը 482 կմ/ժ արագությամբ մխրճվել էր ջրի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ