News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհից հետո նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլեւը ազատել է իր 4 տեղակալներին: Այս մասին հայտնել է «Վեստի Կուզբաս»-ը՝ վկայակոչելով նահանգապետի հրամանը:

Հեռուստաալիքը նաեւ տեսանյութ է հրապարակել 4 փոխնահանգապետներին ազատելու մասին Ցիվիլեւի հայտարարությամբ: Մյուս բոլոր տեղակալները ստանում են «պաշտոնակատարի» կարգավիճակ:

«Ուրբաթ քաղաքների եւ շրջանների ղեկավարների հետ համատեղ ընդունած որոշման համաձայն՝ Կուզբասը պետք է դառնա Ուրալում թիվ մեկ շրջանը, ուստի այսօր սկսել ենք Կեմերովոյի մարզի վարչական կառավարման համակարգի վերակազմավորումը: Այսօրվանից իմ ենթակայությամբ բոլոր փոխնահանգապետները դառնում են պաշտոնակատար: Մենք բաժանվում ենք նահանգապետի 4 տեղակալներից»,- նշել է Ցիվիլեւն իր որոշման մասին:

Ազատվել են Վալերի Ցոյը, Ալեքսեյ Կոժեւիչը, Ելենա Ժիդկովան եւ Դմիտրի Կուդրյաշովը:

Սերգեյ Ցիվիլեւը Կեմերովոյի մարզը ղեկավարել է Աման Տուլեեւի կամավոր հրաժարականից հետո, որը շրջանը ղեկավարել է գրեթե 21 տարի: Նա ապրիլի 1-ին նշանակվել էր նահանգապետի ժամանակվոր պաշտոնակատար: Մարզի ղեկավարության փոփոխությունը տեղի էր ունեցել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո, որը խլել էր 64 մարդու կյանք, այդ թվում՝ 41 երեխայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ