News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայում Հայդ կոմսության թռչնաբուծական ֆերման 9 նահանգներից հետ է կանչել գրեթե 207 մլն հավկիթ սալմոնելեզով վարակվելուց հետո: Այս մասին նշված է Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ Արեւելյան մեձափնյա տարածքում ձվից թունավորվելու պատճառով տուժել է 22 մարդ: Այս կապակցությամբ ֆերման ինքնուրույն հետ է կանչում 206,7 մլն ձու  Կոլորադոյի, Ֆլորիդայի, Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Հյուսիսային Կարոլինայի, Փենսիլվանիայի, Հարավային Դակոտայի, Վիրջինիայի եւ Արեւմետյան Վիրջինիայի մեծածախ ցանցերից ու ռեստորաններից: Ծառայության հաղորդագրության մեջ նշված է օգտագործման համար պոտենցիալ վտանգավոր ձվերի մակնշման ծածկագիրը:

Նշված ֆերման օրական արտադրում է մինչեւ 2,3 մլն ձու:

2010 թվականից ի վեր ԱՄՆ-ում այս արտադրանքի հետկանչը խոշորագույնն է: Այդ ժամանակ հետ էր կանչվել Այովայի 2 ֆերմայի ավելի քան 550 մլն ձու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ