News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

The Wall Street Journal թերթը պատմել է, թե ինչպես են Սպիտակ տանն ընդունել Սիրիայի վրա հարձակման որոշումը, փոխանցում է ՌԲԿ–ն։ 

Թերթի տվյալներով՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը Սպիտակ տանը ներկայացրել է Սիրիայում ռազմական գործողությունների երեք տարբերակ։ Տարբերակներից ամենապահպանողականը ենթադրում էր հարված հասցնել Սիրիայում քիմիական զենքի մշակման ծրագրի հետ կապված օբյեկտների ուղղությամբ։ Երկրորդ տարբերակը նախատեսում էր հարվածներ մեծ թվով թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ սիրիական բանակի հրամանատարական կետերի եւ քիմիական զենքի մշակման հնարավոր կենտրոնների ուղղությամբ։ Առավել արմատական առաջարկը կարող էր ներառել հարված Սիրիայում ռուսական ՀՕՊ համակարգերի ուղղությամբ Բաշար Ասադի ռազմական ներուժը խաթարելու համար։    

Թրամփը համաձայնել է հարվածի հիբրիդային տարբերակին՝ քիմիական օբյեկտների ուղղությամբ 100 թեւավոր հրթիռների արձակմանը։ Ընդ որում՝ Թրամփն առաջարկել է ազգային անվտանգության խորհրդականների իր թիմին դիտարկել Սիրիայում ռուսական եւ իրանական թիրախներին հարվածելու տարբերակը, եթե դա անհրաժեշտ է սիրիական ռազմական տեխնիկան խոցելու համար։ Սակայն Մետիսը դեմ է հանդես եկել այդպիսի սցենարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ