News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից շաբաթ օրը Սիրիայում հասցված հարվածները բաժանեցին Ռուսաստանին եւ Թուրքիային, կարծում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիան գոհունակություն էր հայտնել այդ հարվածներից: Ռուսաստանը կտրուկ դատապարտել էր դրանք:

«Այդ հարվածների հետեւանքով Ռուսաստանն ու Թուրքիան բաժանվեցին: Թուրքիան դատապարտել է քիմիական հարձակումը եւ աջակցություն հայտնել մեր իրականացրած օպերացիային», - BFMTV-ի եթերում ասել է Մակրոնը:

Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայում մտադիր էր հանդիպել  Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի առաջնորդների հետ, սակայն սիրիական Արեւելյան Գուտայում քիմիական հարձակման մասին հաղորդումները ստիպեցին նրան հետաձգել այդ պլանները:

«Մինչ քիմիական զենքի կիրառումն Արեւելյան Գուտայում հակամարտության բորբոքում չի եղել, ինչը կոպտորեն խախտում է այն բանաձեւը, որին մենք եւ Ռուսաստանը մի քանի շաբաթ առաջ աջակցեցություն հայտնեցինք: Ես մտադիր էի գնալ Թուրքիա եւ հանդիպել Պուտինի, նախագահ Էրդողանի եւ Նախագահ Ռոհանիի հետ»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ մտադիր է վերադառնալ այս գաղափարին:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան իսկզբանե իր դերն է ունեցել միջազգային հանրության մեջ, որը, երկրի նախագահի խոսքով, կայանում է նրանում, որ հարկավոր է խոսել բոլորի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ