News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումները, փոխանցում է «Կոմերսանտ.ռու»-ն:

Մեկնաբանության մեջ նշվում է, որ կառավարությունը դատապարտում է քիմիական զենքի տարածումը եւ դրա՝ որպես ցանկացած դեպքում միջազգային հանրության խաղաղության եւ անվտանգության դեմ սպառնալիք օգտագործումը: «Կառավարությունը մեծապես աջակցում է միջազգային հանրության կողմից քիմիական զենքի կիրառման և, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց մահվան կանխմանն ուղղված ջանքերին»,- նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ