News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ օրինական իրավունքներ ինձ պաշտպանելու։ Այդ մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ԱԺ հնարավոր շրջափակումը։

Հարցին, թե որո՞նք են լինելու իր գործողությունները, եթե ցուցարարները շրջափակեն ԱԺ-ն, Ռուստամյանը պատասխանել է. «Ես ամեն ինչ անելու եմ, որ խոչընդոտները հաղթահարեմ։ Տարբեր միջոցներով։ Եթե դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ օրինական իրավունքներ ինձ պաշտպանելու։ Դա պիտի անի ոստիկանությունը։ Դա նույնն է, որ մեկը գա ձեզ փողոցում ապտակի, ինչպե՞ս պիտի պահեք ձեզ։ Ենթադրում եմ, որ առնվազն կապտակեմ։ Ուղիղ դուրս կգա՞, որ ես եմ ապտակել։ Ապտակել են, պատասխանը ստացել են։ Ապտակ եւ բռունցք, ուրիշ տարբերակ չկա։ Ես իմ արձագանքը կգտնեմ, ինչպես պիտի արձագանքեմ։ Դա իմ իրավունքն է, իմ անձնական իրավունքը»,- ասել է Ռուստամյանը։

Խոսելով կառավարության կազմի հնարավոր փոփոխությունների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է. «Կամաց-կամաց պիտի փոխվի ամեն ինչ, հո միանգամից չի փոխվելու։ Առանձնապես լուրջ փոփոխություններ, չեմ կարծում, որ լինեն, քանի որ ունենք կոալիցիոն համաձայնագիր։ Ամեն ինչ նույն տրամաբանության մեջ է լինելու։ Հետագայում չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն։ Նոր կառավարությունում յուրաքանչյուր նախարարի դեպքում անհատական պատասխանատվության խնդիր է լինելու։ Կարծում եմ` որոշ նախարարներ կփոխվեն»։

Տպել
Ամենաշատ