News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի վերաբերյալ որոշումը կկայացվի տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողների մասնակցությամբ, Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործման փաստը  չի կարող նպաստել լուծմանը: Այս մասին, ժամանելով Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, լրագրողներին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որոշումը կընդունվի, առաջին հերթին, բոլոր նրանց հետ միասին, ովքեր ազդեցություն ունեն տարածաշրջանում: Այն, որ քիմիական զենքի օգտագործումը սեփական բնակչության դեմ կարող է այս որոշման մաս դառնալ, ոչ ոք չի կարող պատկերացնել», - ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Սիրիայում երկարատեւ խաղաղության կարելի է հասնել միայն քաղաքական լուծման միջոցով: Մաասը նաեւ ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով երկխոսություն վարելու հարցում:

«Լավ է, որ, ինչպես մենք լսել ենք, Ռուսաստանը երկխոսություն վարելու պատրաստակամություն է հայտնել», - ասել է նա Լյուքսեմբուրգում կայանալիք արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես: Նախարարը նաեւ շեշտել է,  որ Ռուսաստանից կառուցողական ներդրում է ակնկալում Սիրիայում իրավիճակի կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ