News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները պետք է անհապաղ հետաքննվեն: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը միության 28 երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով այսօր ընթանում է Լյուքսեմբուրգում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Խորհուրդը ընդգծում է, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, որոնք իսկապես ցնցում են եւ պետք է շտապ անկախ կերպով հետաքննվեն, միայն ամրապնդում են ԵՄ ընդհանուր վճռականությունը», - նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նշում է, որ «քիմիական զենքի կիրառումն անընդունելի է, դա միջազգային իրավունքի խախտում է եւ կարող է պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն լինել»: «Անպատժելիություն լինել չի կարող, նման գործողությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ Սիրիայում տիրող իրավիճակը, մասնավորապես՝  այս երկրի ուղղությամբ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հարվածները, գտնվում է Լյուքսեմբուրգում ընթացող նիստի մասնակից նախարարների ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ