News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը խորհրդարանում տեւել է շուրջ 5 րոպե:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստից հետո Հանրապետականներն արագ լքեցին դահլիճը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

ՀՀԿ Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի շենքում: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ հատուկ նիստը կլինի արտագնա:

«Մեր աշխատավայրն Ազգային ժողովն է, այստեղ է լինելու ընտրությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն՝ Վահրամ Բաղդասարյանը պնդել է, թե դա փախուստ չէր, իրենք նախկինում էլ արտագնա նիստեր արել:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ