News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ռոսկոմնադզոր»–ը կապի օպերատորներին տեղեկացրել է Telegram մեսենջերի հասանելիության սահմանափակման մասին, նշված է գերատեչության կայքում։

«Ռոսկոմնադզոր» է  հասել Տագանսկի շրջանային դատարանի որոշումը Ռուսաստանի տարածքում Telegram Messenger Limited Liability Partnership ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Սրա հետ կապված երկուշաբթի՝ ապրիլի 16-ին կապի օպերատորներին  տեղեկություն է ուղարկվել հասանելիության սահմափակման նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։  Օրենքին համապատասխան, ծառայությունը մեկ օրվա ընթացքում պետք է արգելափակվի։

Այսպես, «Մեգաֆոն» օպերատորի որոշ  բաժանորդներ արդեն չեն կարողանում միանալ Telegram–ին։

Ուրբաթ Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզոր»–ի հայցը Ռուսաստանի տարածքում Telegram մեսենջերի արգելափակման մասին։ Սա կապված է մեսենջերի կողմից ծածկագրման բանալիները Դաշնային անվտանգության ծառայությանը տրամադրելուց հրաժարվելու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ