News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:

Բնութագրելով երկրի նոր նախագահին՝ Սարգսյանն ասել է. «Արմեն Սարգսյանը երիտասարդ տարիքում  հեռանկարային ֆիզիկոս էր։ 1990–ականների սկզբին նշանակվել է որպես Մեծ Բրիտանիայում մեր դեսպան։ Ապա աշխատել է վարչապետի պաշտոնում։ 2013 թվականին վերադարձել է Միացյալ Թագավորություն որպես դեսպան։ Երբ մենք մտածում էինք նախագահի թեկնածության մասին, եկանք այն եզրակացության, որ նա ամենահարմար թեկնածուն է։ Նա ծանոթությունների լայն շրջանակ ունի Ռուսաստանում, Արեւմուտքում, արաբական աշխարհում։  Նա կարող է մեր երկիրը պատշաճ մակարդակով ներկայացնել միջազգային հարթակում։ Խոսքն արտաքին քաղաքականության մասին չէ, այլ արտաքին կապերի։ Դրանք տարբեր են։ Բացի այդ, նա լայնորեն հայտնի է Սփյուռքում։ Այդ պատճառով, նա կարող է համախմբող դեր խաղալ Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների համար։ Նա կարող է խթանել հայրենադարձությանը»։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում ոչ թե իշխանափոխություն, այլ փոխվում է կառավարման ձեւը։ «Մինչեւ 2022 թվականը ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականությունը կյանքի կկոչի խորհրդարանական կոալիցիան։ Ոչ ոք չի կարող փոխել կուրսը։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում  դա անհնար է, քանի որ նա լավ գիտի Ռուսաստանը, հրաշալի տիրապետում է ռուսերենին, ոչ միայն ռուսական մշակույթի, արվեստի գիտակ է, այլ դրանք արժեւորող։ Նույնիսկ եթե դա հնարավոր լիներ, ապա ինչու՞»,–հավելել է նախկին նախագահը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ