News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սիրիայում արեւմտյան կոալիցիայի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի  հրթիռային հարվածը որակել է Ռուսաստանի եւ Իրանի համար հստակ ազդանշան: Այս մասին  դաշինքի գլխավոր քարտուղարը ապրիլի 15-ին հայտարարել է Անկարա այցի ժամանակ ntv-ի եթերում:

«Գործողությունը Ռուսաստանի եւ Իրանի համար հստակ ազդանշան էր, որոնք աջակցում են սիրիական ռեժիմին: Այն ուղղված էր նաեւ քիմիական զենքի օգտագործման հարցերում Դամասկոսի կարողությունների նվազմանը, որի հետաքննությանը Ռուսաստանը խոչընդոտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասել է նա:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ