News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը մշտապես կողմ է եղել ինտեգրացիոն գործընթացներին, որովհետեւ դրանք օգնում են արագ զարգացմանը: Այս մասին «Իզվեստիա» պարբերականի հետ զրույցում  ասել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունն առաջադրվել է վարչապետի պաշտոնում:

«Մենք մշտապես հանդես ենք գալիս բոլոր երկրների հետ սերտ հարաբերությունների օգտին, որոնք դրանում շահագրգռված են: Այդ պատճառով ձգտում ենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ակտիվորեն մասնակցել՝ դրանով բազմապատկելով աճի սեփական հնարավորությունները: Ինչ վերաբերում զուտ տնտեսական հարցերին, ապա մենք դարձել ենք ավելի քան 170 մլն սպառողներով մեծ շուկայի մի մասը: Եվ այստեղ լավ աշխատելու դեպքում կարելի է մրցունակ լինել ու դրանից շահել: Ամեն դեպքում, արդեն 2016 թվականին մենք դրական փոփոխություններ ենք նկատել՝ ապրանքաշրջանառության աճի ցուցանիշը երկնիշ է եղել: Իսկ 2017 թվականին ԵՏՄ անդամների հետ մեր ապրանքաշրջանառությունը գրեթե 26 տոկոսով աճել է: ԵՏՄ երկրներ մեր արտահանումն աճել է ե՛ւ 2016-ին (53,7 տոկոսով), ե՛ւ 2017-ին՝ 41 տոկոսով: Սրանք լավ ցուցանիշներ են: Ես չեմ ասում, որ իրավիճակը կատարյալ է: Կազմակերպությունը դեռեւս կայացման փուլում է: Եվ  ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշատուժի ազատ առաջմղման ճանապարհին ոչ բոլոր խոչընդոտներն են վերացված: Սակայն ոչ մի կազմակերպություն 2-3 տարում երբեք էլ չէր կարողանա կատարելության հասնել: Կշարունակենք հետագայում աշխատել»,- նշել է Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանից ինչպիսի ապրանքներ են պահանջված ԵՏՄ շուկաներում եւ մասնավորապես Ռուսաստանում, նախկին նախագահը նշել է, որ ցանկն իրականում երկար է. «Բանջարեղեն, մրգեր՝ ինչպես թարմ, այնպես էլ մշակված, հանքային ջուր, գինի, կոնյակ, մշակված ալմաստ, ոսկերչական արտադրանք, տրիկոտաժ, ծխախոտային արտադրանք, արդեն մտել է դեղագործությունը, հանքարդյունաբերության ճյուղի արտադրանքը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ ՀՆԱ 37 տոկոսը բաժին է ընկնում ապրանքների եւ ծառայությունների արտահանմանը, սա լավ ցուցանիշ է: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել 2022 թվականին հասնելու մինչեւ 40-45 տոկոսի, իսկ 2030-ին՝ մինչեւ 50 տոկոսի: Սա երկրի համար մակրոտնտեսական կայունություն կապահովի: Դրանից բացի, փոխվում է տնտեսության կառուցվածքը: Մեծացել է արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի բաժինը: Նման միտումները շատ օգտակար են, եւ կարծում եմ՝ այստեղ պոտենցիալն ամբողջությամբ չի իրականացվում: Նունիսկ կասեմ, որ մենք առայժմ իրականացրել ենք դրա միայն փոքր մասը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ