News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 59-ամյա տղամարդուն՝ համագյուղացի 79-ամյա կնոջը վիճաբանության ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքները պատճառվել են 2018թ. ապրիլի 9-ին՝ Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. նա բժշկական կենտրոն էր տեղափոխվել գանգուղեղային եւ գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1958թ.:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 59-ամյա տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. տղամարդը նախ քարով է հարվածել տարեց կնոջը, այնուհետեւ շարունակել է հարվածներ հասցնել կացնով: Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմնին հայտնել են, որ տուժած կինն ստացած մարմնական վնասվածքներից ապրիլի 12-ին մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ  59-ամյա տղամարդը 2017թ. սեպտեմբերի 4-ից հաշվառված է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ