News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սկսվել է բողոքական եկեղեցու ամերիկացի քահանայի դատավարությունը, ով վերջին մեկուկես տարին անցկացրել է թուրքական բանտում: Թուրքական իշխանություններն Էնդրյու Բրանսոնին մեղադրում են Քրդական աշխատավորական կուսակցության, ինչպես նաեւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության եւ լրտեսության համար: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում, փոխանցու է AFP-ն:

Ելույթ ունենալով դատարանում՝ Բրանսոնը վճռականորեն մերժել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: Էնդրյու Բրանսոնը, ով գլխավորում էր Իզմիրում գտնվող բողոքական եկեղեցին, ձերբակալվել էր թուրքական իշխանությունների կողմից 2016 թվականի հոկտեմբերին:

«Ես ուզում եմ, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Ես որեւէ անօրինական գործունեության չեմ մասկակցել: Ես ոչինչ չեմ արել Թուրքիայի դեմ: Ընդհակառակը՝ ես սիրում եմ Թուրքիան եւ վերջին 25 տարվա ընթացքում աղոթել եմ Թուրքիայի համար», - ավելացրել է Բրանսոնը, ով Թուրքիա էր տեղափոխվել 1993 թվականին եւ 2010-ին եկեղեցի էր բացել Իզմիրում:

Բրանսոնը հերքել է Գյուլենի շարժման հետ կապի մասին մեղադրանքները՝ ասելով, որ կրոնի հանդեպ վիրավորանք կլիներ, եթե նա՝ որպես քրիստոնյա, միանար  իսլամական շարժմանը: Քահանայի խոսքով՝ նա ոչինչ չգիտեր առաջիկա հեղաշրջման մասին, երբ 2016 թվականի ապրիլին՝ հեղաշրջման փորձից քիչ անց, ԱՄՆ-ից վերադարձավ Թուրքիա:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեղադրում են Գյուլենին Թուրքայիում պետական հեղաշրջում կազմակերպելու համար: Անկարան պնդում էր արտահանձնել Գյուլենին, ով այժմ ապրում է Փենսիլվանիայում: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկել էր Բրասոնին փոխանակել Գյուլենի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ