News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում հարբած տղամարդը շանը սպանել է երեխայի աչքի առաջ, հաղորդել են երկրի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Միջադեպը տեղի է ունեցել Պուշինսկի շրջանի Դետսկոսելսկի ծառուղում։ Շան տերը կենդանուն դանակի մի քանի հարված է հասցրել, որին ականատես է դարձել ոչ հեռվում գտնվող երեխան, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ստացված վերքերից կենդանին սատկել է։

Դեպքի  վայր ժամանած «Ռոսգվարդիա»–ի աշխատակիցները կալանավորել եւ ոստիկանության բաժանմունք են տեղափոխել տեղի 40–ամյա բնակչին, որը հանցագործության պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հարուցվել է քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ