News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը արեւմտյան բարեկամների հանդեպ վստահության վերջին մնացորդներն է կորցնում: Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Որոշակիորեն հետեւանքներ կլինեն: Ըստ էության, մենք կորցնում ենք մեր արեւմտյան բարեկամների հանդեպ վստահության վերջին մնացորդները»,- հայտարարել է Լավրովը BBC-ի հետ հարցազրույցում:

«Սկզբում նրանք Սիրիայում պատիժ են իրականացնում Դումայում, իսկ հետո սպասում են մինչեւ ՔԶԱԿ մասնագետները տեղում տեսչական ստուգում կանցկացնեն: Պատժի միջոցով ապացույցը կիրառվում է արեւմտյան երկրների եռյակի կողմից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ