ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է 482.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.39 դրամ (աճել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 689.92 դրամ (աճել է 0.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.80 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 255.96 դրամ, ոսկի՝ 20,838.41 դրամ, պլատին՝ 14,407.15 դրամ։
Ապրիլի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: