News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում 8 տղամարդ դատարանի առաջ է կանգնել Ջամու եւ Քաշմիր նահանգներում 8-ամյա աղջնակին բռնաբարելու եւ սպանելու մեղադրանքով, որը համազգային վրդովմունք եւ իշխող կուսակցության քննադատություն էր հարուցել, փոխանցում է Reuters-ը: 

Երեխային առեւանգել էին, պահել տաճարում եւ մեկ շաբաթ շարունակ բռնաբարել, որից հետո քարածեծ ու խեղդամահ էին արել:

Այս դեպքը հանգեցրել էր բողոքի ակցիաների՝ կապված մեղադրյալների աջակցության հետ, որն արտահայտել էին Հնդկաստանի իշխող կուսակցության մի քանի նախարարներ: Բողոքի ակցիաների ֆոնին հայտնի էր դարձել եւս մի բռնաբարության դեպքի մասին, որին մասնակցել էր իշխող կուսակցության օրենսդիր:

Նշենք, որ Դելիում ուսանող աղջկա վայրագ բռնաբարությունն ու սպանությունը ամբողջ երկրում զանգվածային ակցիաներ էր առաջացրել, որն այդ ժամանակվա իշխանությանը ստիպել էր նոր օրենքներ ընդունել, որոնք խստացնում էին բռնաբարության համար պատիժը, ներառյալ մահապատիժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ