News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված գողության դեպքի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության աշխատակից Ամասիա Այվազյանը, ապօրինի մուտք գործելով Ռոզա Ավագյանի բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Այսպես, Ա. Այվազյանը 13.03.2018թ.-ին տեղեկանալով, որ Ռոզա Ավագյանի որդին ԱՄՆ-ից նրան գումար է ուղարկել եւ հաջորդ օրը նախապես ճշտելով, որ Ռ. Ավագյանը տանից դուրս գալուց հետո դռան փականը չի կողպել, գողություն կատարելու դիտավորությամբ գնացել եւ ապօրինի մուտք է գործել վերջինիս տուն` այնտեղից գաղտնի հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 16.331.900 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար եւ 65.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու համար Ամասիա Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի    177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով:

Ա. Այվազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ