News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելը չի ընդունի Սիրիայում իր գործողությունների սահմանափակումները Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, փոխանցում է AFP–ն։  

«Մենք կպահպանենք գործողությունների լիակատար ազատությունը»,–ասել է նա։

Նա նշել է, որ Իսրայելը չի ցանկանում «հրահրել ռուսներին». «Մենք բաց կապի գիծ ունենք ավագ սպաների մակարդակով: Ռուսները մեզ հասկանում են, եւ տարիներ շարունակ մենք կարողացել ենք խուսափել նրանց հետ բախումից»,–հավելել է նա։

Լիբերմանը նաև հերթական անգամ մեղադրել է Իրանին Սիրիայում ամրանալու ձգտման և Իսրայելի հասցեին հնչող սպառնալիքների մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ