News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարարությունը յոթ տարի ժամկետով արգելել է ամերիկյան ընկերություններին վաճառել հեռահաղորդակցության ոլորտի սարքավորումներ մատակարարող առաջատար չինական ZTE Corp ընկերության արտադրանքները  պատժամիջոցների խախտման պատճառով, հաղորդում է Reuters–ը։

ԱՄՆ–ում սմարթֆոնների վաճառքով զբաղվող չինական այս ընկերությունը Տեխաս նահանգի դաշնային դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել ԱՄՆ պատժամիջոցների խախտման համար՝ անօրինական կերպով ամերիկյան ապրանքներ եւ տեխնոլոգիաներ մատակարարելով Իրանին։ Ընկերությունը վճարել է 890 մլն դոլարի չափով տուգանք։

 ZTE Corp–ում խոստացել են աշխատանքից ազատել 4 ավագ աշխատակիցների եւ կարգապահական տույժ կկիրառի եւս 35–ի նկատմամբ։

Սակայն չինական այս ընկերությունը մարտին խոստովանել է, որ թեեւ աշխատանքից ազատել է 4 ավագ աշխատակիցների, բայց չի պատժել մյուսներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ