News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը չի ցանկանում կառավարել երկիրը մինչեւ կյանքի վերջ, հայտնում է The Financial Times–ը։

Պարբերականի տվյալներով՝ օտարերկրացիների եւ չինացի պաշտոնյաների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Սի Ցզիպինը կարծիք է հայտնել Չինաստանի նախագահի պաշտոնում անժամկետ գտնվելու մասին։ Նա հայտարարել է, որ զարմացել է այդ հարցից եւ հավելել, որ անձամբ ինքը դեմ է դրան, եւ համաշխարհային հանրությունը սխալ է մեկնաբանել սահմանդրական փոփոխությունը։ Միաժամանակ, նա չի հայտնել, թե որքան է մտադիր մնալ այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ մարտին Չինաստանում հաստատել են երկրում սահմանադրական փոփոխությունը։ Այս փոփոխությամբ՝ ի թիվս այլնի  Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը հավանության է արժանացրել Չինաստանի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոնավարման ժամկետի սահմանափակման չեղարկումը։ Մինչ այդ այս պաշտոնում արգելվում էր լինել 2 ժամկետ անընդմեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ