News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմում մոտ 200 քահանաներ մասնակցում են չարքերին վտարելու մեկշաբաթյա դասընթացին։ Reuters-ի փոխանցմամբ, էքզորցիզմի պահանջարկը վերջին շրջանում աճել է կաթոլիկների շրջանում։

Սեմինարի մասնակիցները քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում Աֆրիկայում կախարդության խնդիրը, նաեւ հոգեկան հիվանդությունը չարքերից տարբերելու անհրաժեշտությունը։

Ալբանիայից կարդինալ Էռնեստ Սիմոնին մեծ հետաքրքրություն է առաջացրել՝ նշելով բջջային հեռախոսների դերը էքզորցիզմում։ Նա նշել է, թե անհրաժեշտության դեպքում իրեն զանգում են, եւ նա գնում է աղոթքներ կարդալու։

Թեպետ պաշտոնական տվյալներ չկան, կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներն ասում են, որ չարքերը սկսել են ավելի շատ մտնել մարդկանց մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ