News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հերքել է քննադատների պնդումներն այն մասին, որ Լոնդոնը Սիրիայի վրա հրթիռային հարձակմանը միացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան դա արել է իր ազգային շահերից ելնելով: Նա նշել է, որ քիմիական զենքի օգտագործումը չպետք է անպատիժ մնա:

Մի շարք բրիտանացի խորհրդարանականներ կարծում են, որ կառավարությունը չպետք է գործեր առանց խորհրդարանի հավանության:

Խորհրդարանում ելույթ ունենալով՝ Մեյը նշել է, որ «մենք դա արեցինք, ոչ թե այն պատճառով, որ նախագահ Թրամփը խնդրեց մեզ դա անել: Մենք դա արեցինք, որովհետեւ կարծում ենք, որ դա ճիշտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ