News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Եվրոպական Միությունը փորձում է ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալ   մետաղների մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ, չնայած Վաշինգթոնը պնդում է, որ նրանք Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների ազդեցության տակ չեն հայտնում, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ-ն համաձայն չէ ԱՄՆ-ի այն հայտարարության հետ, որ մաքսատուրքերի սահմանումը կապված  է ազգային անվտանգության հետ եւ դրանք «պաշտպանիչ սակագներ» է համարում՝ ԱՀԿ կանոնների համաձայն:

Նշենք, որ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար`համապատասխանաբար 25 եւ 10 տոկոս: Թրամփն ասել է, որ մինչեւ մայիս դրանք չեն վերաբերի ԵՄ երկրներին: Եվրամիությունը սպառնում է պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news