News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս ցանկանում է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս գան Սիրիայից, սակայն զորքերի դուրս բերման ժամկետները դեռ չեն որոշվել:

Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ նախագահը ցանկանում է հանդիպել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նման հանդիպում դեռ չի սպասվում:

Նշենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային հրթիռային հարձակման էին ենթարկել՝ հիմնավորելով դա նրանով, որ Սիրիայի իշխանությունները իբր քիմիական զենք են կիրառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ