Եվրամիությունը «հասկանում է» Սիրիայի վրա Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածի անհրաժեշտությունը, սակայն կոչ է անում վերսկսել խաղաղ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Euronews-ը:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները «լիակատար միասնականություն» ցույց տվեցին եւ կոչ արեցին հաջորդ շաբաթ Բրյուսելում գագաթաժողով անցկացնել խաղաղ բանակցությունների խրախուսման համար:
Նա նշել է, որ «Սիրիայում ճգնաժամի խորացումից եւ տարածաշրջանային կամ գլոբալ առճակատումից խուսափելու միակ միջոցը կողմերի վրա ճնշում գործադրելն է, մասնավորապես Սիրիայի վարչակարգի վրա»:
Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին նպաստել բանակցություններին Սիրիայի իշխանությունների մասնակցությանը: