News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երեւանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում:

«Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաեւ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից: Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում: Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլեւ հղի է վտանգավոր հետեւանքներով:

Հասարակական կարգի կոպիտ խախտումների եւ այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների եւ հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես եւ ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետեւանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները:

Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը եւ կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը: Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ եւ նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը:

Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, եւ նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հրապարակել է վաղվա գործողությունների պլանը՝ բոլոր ուղղություններով շրջափակել ԱԺ շենքը եւ խափանել հատուկ նիստը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ