News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

G7 երկրները համաձայն են Մեծ Բրիտանիայի գնահատականին, որ Ռուսաստանն է պատասխանատու ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի վրա հարձակման համար: Այս մասին նշված է G7 երկրների ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է այս տարի «Մեծ յոթնյակում» նախագահող Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Մենք՝ «Մեծ յոթնյակի»՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության եւ Միացյալ Նահանգների ԱԳ նախարարներս, ու ԵՄ գերագույն հանձնակատարը համակարծիք ենք ամենավճռական կերպով հարձակումը դատապարտելու հարցում, որը 2018 թվականի մարտի 4-ին Միացյալ Թագավորության Սոլսբերիում նյարդակաթվածահարող նյութի օգտագործմամբ իրագործվել է Սերգեյ Սկրիպալի եւ Յուլյա Սկրիալի դեմ»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Լոնդոնը G7 գործընկերներին մանրամասն տեղեկացրել է այդ գործին: «Մենք համաձայն ենք Մեծ Բրիտանիայի գնահատականին, որ մեծ հավանականությամբ Ռուսաստանի Դաշնությունն է կրում այդ հարձակման պատասխանատվությունը, եւ որ դա իրական այլընտրանքային բացատրություն չունի»,- շեշտել են ԱԳ նախարարները:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում շտապ պատասխանել Սոլսբերիի միջադեպի հետ կապված բոլոր հարցերին»,- համատեղ հայտարարության մեջ Մոսկվային են դիմում «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները:

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավորմանը մասնակցելու մեջ: Լոնդոնը հավաստիացնում է, որ երկուսն էլ թունավորվել էին նյարդակաթվածահարող «Նովիչոկ» նյութով, որը Ռուսաստանում է մշակվել: Մոսկվան իր մասնակցությունը հերքում է, նշում չապացուցված լինելը: Ավելի վաղ Լոնդոնի դիրքորոշմանն աջակցել են ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան այլ երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ