News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականին նախաձեռնված ավստրալական ընկերությունների վրա զանգվածային կիբեռհարձակումներ կատարելու պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի կիբեռանվտանգության հարցերով նախարար Անգուս Թեյլորը:

«Հետախուզական գործակալություններից ստացած տեղեկությունների հիման վրա եւ դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո Ավստրալիայի կառավարությունը եզրակացրել է, որ 2017 թվականին նախաձեռնված գործողությունների համար պատասխանատվությունը կրում են անձինք, որոնք օգտվել են ռուսական պետական աջակցությունից»,- հայտարարել է նա:

«Այս գործողությունների օբյեկտներ են եղել զգալի թվով ավստրալական կազմակերպություններ, սակայն վկայություններ չկան, որ դրանք վնաս են հասցրել»,- պնդում է Թեյլորը: Այդուհանդերձ, Ռուսաստանի այս փորձը պետք լուրջ հիշեցում լինի, որ ավստրալական ընկերությունները եւ ֆիզիկական անձինք հաքերների մշտական հարձակումների օբյեկտներ են, որոնք կարող են գործել ինչպես անկախ, այնպես էլ պետական աջակցությամբ»,- շեշտել է նա:

Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնն իր հերթին նույն օրը լրագրողների հետ զրուցելիս հայտնել է, որ ռուսական կիբեռհարձակումների թիրախներ կարող էին լինել ավստրալական 400 ընկերություններ: «Որքանով հասկանում եմ, կիբեռհարձակումներն իրականացվել են անցյալ տարվա օգոստոսին,- հայտնել է նա: - ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան պարզել են, որ դրանք կատարել են մարդիկ, որոնք օգտվել են Ռուսաստանի աջակցությունից»,- հստակեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ