«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր աջակիցներին ոչ մի դեպքում բերման չենթարկվել:
«Եթե դուք որեւէ խաչմերուկ փակել եք, եւ տեսնում եք, որ կարող եք փակած պահել խաչմերուկը, ապա փակած պահեք, եթե տեսնում եք, որ իրավիճակը փոխվում է եւ հնարավոր է՝ չկարողանաք պահել, ոչ մի պարագայում բերման չենթարկվել, ցրվել ու միանալ մեր երթին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ քիչ անց իրենց է միանալու Աբովյան փողոցից ուսանողների մի մեծ խումբ:
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով բերման ենթարկվածների թիվը 29 է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցել է փշալարերի վրայով, նրան հետեւել են այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով 46 անձ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ երեկ առավոտից ցուցարարները փակելով անցել են Երեւանի կենտրոնի մի շարք փողոցներով: Այդ ընթացքում տարբեր խմբեր փակել են Մոսկովյան, Սարյան, Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցները, Մաշտոց եւ Բաղրամյան պողոտաները: Այսօր եւս ցուցարարները փակում են Երեւանի կենտրոնական փողոցները:
- Ցուցարարները փակեցին նաեւ Տիգրան Մեծի պողոտան (ուղիղ)
- Օսիպյանը Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու ծանուցումը. Վերջինս պատռեց թուղթը
- Եթե ուզում են բերման ենթարկել, վազում ենք մյուս խաչմերուկ. Փաշինյանը նոր տարբերակ առաջարկեց
- Ցուցարարները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը (ուղիղ,Ֆոտո)
- Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակող երիտասարդներին. Հրմշտոց սկսվեց
- Ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը. Հայտարարություն