News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պաշտոններից ազատել է իր խոսնակին, օգնականներին եւ խորհրդականներին:

Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն Արամ Արարատյանին ազատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Կարեն Կարապետյանի այլ որոշումներով էլ՝ Արամ Վարդևանյանն ազատվել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանը, Հայկ Զոհրաբյանը, Կարապետ Վարդանյանն ազատվել են վարչապետի օգնականի, Գեւորգ Մուրադյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդականի, Գեւորգ Մալխասյանը եւ Արամ Մխոյանը՝ վարչապետի խորհրդականի, Գագիկ Մարտիրոսյանը եւ Հայկ Դավթյանը՝ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ